Ռոմանոս Մելիքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոմանոս Մելիքյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1883[1] Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 30, 1935[2][3][1] (51 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Գերեզման Ռոմանոս Մելիքյանի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Կրթություն | Հովնանյան դպրոց (1910)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1914)[1] |
Romanos Melikyan Վիքիպահեստում |
Ռոմանոս Հովակիմի Մելիքյան (սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 1), 1883[1], Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 30, 1935[2][3][1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1], թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում), հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոմանոս Մելիքյանը ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում, Հովակիմ Մելիքյանի ընտանիքում։ Ընտանիքը բազմանդամ չէր. կինն ու երեք երեխա, որոնցից մեծը Ռոմանոսն էր։ Հովակիմ Մելիքյանը զբաղվել է այգեգործությամբ։
Ռոմանոսի երաժշտական հակումների առաջին դրսևորումների մասին ոչ մի աղբյուր չկա։ Հայտնի է, որ նրա հայրը շատ է սիրել երաժշտություն և հաճախ ընտանեկան շրջանում երգել է հայ ժողովրդական երգեր։
Կոմպոզիտորի քույրը՝ Մարգարիտ Ավետիսյանը գրել է, որ երաժշտական հակումը Ռոմանոսի մեջ դրսևորվել է աշակերտական տարիներից։ Նա հաճախ է հավաքել քրոջ ընկերուհիներին և սովորեցրել այն երգերը, որոնց նա ծանոթացել է դպրոցում։ Դա այնքան էլ աղջիկների սրտով չէր. նրանք գերադասում էին վազվզել, խաղալ, բայց Ռոմանոսը կարողանում էր համոզել նրանց, հասկացնել ու սիրել տալ երգերը։
Մելիքյանների տանը եղել մանդոլին՝ առաջին գործիքը, որով նվագել է սովորել Ռոմանոսը։ Բայց նա շարունակ երազել է դաշնամուր ունենալու մասին, սակայն ընտանիքն այդպիսի թանկարժեք գործիք գնելու հնարավորություն չի ունեցել։
Հոր մահից հետո մայրը Ռոմանոսին ուղարկել է Նոր Նախիջևան՝ սեմինարիա սովորելու համար, որտեղ էլ սկսվել են նրա առաջին հաջողությունները․ թեմական դպրորցը, որտեղ ուսանել է Ռոմանոսը, ուներ Գևորգ Չորեքչյանի ղեկավարությամբ գործող երգչախումը, որը երգում էր սուրբ Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցական երգերից, շարականներից բացի նրա երգացանկի մեջ եղել են նաև աշխարհիկ գործեր՝ հայ ժողովրդական երգեր (գեղջկական և ազգային-հայրենասիրական)։ Այդ խմբում, դպրոցի այլ աշակերտների հետ երգել է նաև Ռոմանոսը։
Կարճ ժամանակ անց Ռոմանոսն իր երաժշտական ընդունակությունների շնորհիվ արժանացել է Չորեքչյանի ուշադրությանը և որոշ ժամանակ անց սկսել է օգնել իր ուսուցչին՝ խումբը ղեկավարելու գործում։ Ապագա կոմպոզիտորը մեծ հարգանքով է խոսել Չորեքչյանի մասին. «Ես նրանից շատ բան սովորեցի, նա շատ գիտնական մարդ է»։
Ռոմանոս Մելիքյանը 1900 թվականի ամռանը Ղզլարում տվել է իր առաջին համերգը՝ տեղացի հայերից կազմված երգչախմբի ուժերով։ Հետագայում նա այդ համերգը համարել է իր երաժշտական պրոֆեսիոնալ գործունեության սկիզբը։ «Մշակ» թերթում տպված հոդվածից երևում է, որ համերգի ծրագրի հիմնական մասը կազմված է եղել ազգային-հայրենասիրա- կան երգերից։
Այդ տարվանից էլ սկսվել է Մելիքյանի երաժշտական ինքնուրույն գործունեությունը Նոր Նախիջևանում։ Նա նշանակվել է ս. Գևորդ եկեղեցու երգչախմբի դեկավար և այդ խմբի ուժերով համերգներ է ունեցել նաև եկեղեցուց դուրս։
Կոմպոզիտորի կյանքի այդ շրջանի մասին անդրադարձել է նրա մոտիկ ընկերը՝ Ազատ Մանուկյանը։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 1908 թվականի ամռանը՝ Ղզլարում։
1902 թվականին ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցն ու ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարանը։ Այդ ընթացքում նա շարունակել է իր խմբավարի աշխատանքը ս․ Գևորգ եկեղեցու երգչախմբում։
Պահպանվել է Մելիքյանի այդ շրջանի աշակերտական տետրը, որի մեջ կան նրա երգերի բազմաթիվ գրառումներ։ Այդ գրառումների հիման վրա կարելի դատել կոմպոզիտորի ստեղծագործական առաջին փորձերի մասին։ Տետրը պարունակում է նրա խմբերգային մշակումները, տետրում տեղ են գտել նաև «Պիկովայա դամա» օպերայից կոմսուհու երգը՝ ներդաշնակված եռաձայն խմբի համար՝ հայերեն լիրիկական-հայրենասիրական տեքստով։ Տետրում պարունակում է նաև հայ գեղջական երգերի մշակումներ, որոնցից ամենահաջողվածը «Գարուն ա ձյուն ա արել» երգի մշակումն է։
Ազատ Մանուկյանն իր հուշերում պատմում է, որ այդ շրջանում Ռոմանոսը երաժշտություն էր գրում նաև թատերական ներկայացումների համար. տեղեկություններ կան, որ այդ ժամանակ նա երաժշտություն է հորինել նաև «ժան և Ժանետ» օպերետի համար։ Ցավոք սրտի, այդ աշխատությունից նոտագրված ոչ մի նյութ չի պահպանվել։
Երաժշտական ուսուննարանում սովորելու տարիներին Մելիքյանն սկսել է ավելի խորապես ու լրջորեն ուսումնասիրել դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա առանձնապես տարվել է Չայկովսկու երաժշտությամբ։
Ռոմանոս Մելիքյանի երաժշտական ուսուննարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն իր հուշերում գրել է՝
«Ես Ռոմանոսին առաջին անգամ տեսել եմ 1904 թվին, գարնանը, Նոր Նախիջևան քաղաքում։ Առաջին հայացքից նա գրավեց ինձ. հրաշալի խոսակից էր՝ սրամիտ, հմայիչ իր ձայնով, իր բանաստեղծական շարժուձևով։ Հազիվ 20-21 տարին անցած լիներ։ Բարձրահասակ, գեղեցիկ, ճոխ մազերով։ Ամեն օր հանդիպում էինք իրար նախիջևանցիների հռչակավոր «Ասֆալտի» վրա կամ պարտիզում։ Հետը ման էր ածում մի լավ կրթված խելացուն… Հետագայում ես չէի կարողանում պատկերացնել Ռոմանոսին առանց իր սիրելի շանը։ Մեծ հաճույք էր պատճառում նա ինձ, երբ ոգևորված խոսում էր իր ծրագրերի մասին-ուզում էր Կովկաս գնալ, շրջել հայկական գյուղերը, հավաքել մեր ժողովրդական երգերը, ուսումնասիրել, մշակել… և զարկ տալ հայկական ազգային երաժշտական արվեստի ամրացմանն ու զարգացմանը, որ նոր էր սկսված հանճարեղ Կոմիտասի շնորհիվ…»: - Ավետիք Իսահակյան[4]
|
Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]1905-1906 ուսումնական տարում Ռոմանոս Մելիքյանին չի հաջողվել ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Դրանից հետո նա սկսել է մասնավոր պարապել ականավոր պրոֆեսորներ Միխայիլ Իպոլիտով-Իվանովի և Բոլեսլավ Յավորսկու մոտ։ Իպոլիտով-Իվանովը, որ այդ ժամանակ կոնսերվատորիայի դիրեկտորն էր, խոստացել է նրան հաջորդ ուսումնական տարում առանց քննության ընդունել կոնսերվատորիա։
1906 թվականի աշնանը Ռոմանոս Մելիքյանը վերադարձել է Մոսկվա, սակայն Միխայիլ Իպոլիտով-Իվանովը հրաժարվել է օգնել նրան, նշելով, որ կոնսերվատորիայի դրությունը շատ ծանր է, միջոցներ չկան, ուստի և անվճար տեղերը խիստ սակավաթիվ են։ Իպոլիտով-Իվանովը խորհուրդ է տվել դիմել հայկական բարեգործական որևէ ընկերության և օգնություն խնդրել։ Ռոմանոս Մելիքլանը դիմել է Հայոց եկեղեցու բարեգործական ընկերությանը։ Նրա երաժշտական ընդունակությունների և կոնսերվատորիայում ուսանելու անհրաժեշտության մասին մի երկտող է գրել Իպոլիաով-Իվանովը, սակայն եկեղեցականները մերժել են։
Ռոմանոսը հրաժարվել է կոնսերվատորիայում ուսանելու մտքից, սակայն Իպոլիտով-Իվանովը տեսնելով նրա ընդունակությունները՝ սկսել է ձրի պարապել նրա հետ իր տանը։
Այդ ընթացքում Մոսկվայում բացվել է ժողովրդական կոնսերվատորիան, որի ստեղծման գործում խոշոր դեր է կատարել ռուս նշանավոր կոմպոզիտոր Սերգեյ Տանեևը։
Ժողովրդական կոնսերվատորիայի ղեկավարներից մեկը եղել է ժողովրդական երգի հայտնի տեսաբան ու մաանագետ Բոլեսլավ Յավորսկին, որի մոտ Ռոմանոսը մինչ այդ մասնավոր պարապմունքներ է անցկացրել։ Յավորսկու խորհրդով Ռոմանոսը դիմում է ներկայացրել՝ Ժողովրդական կոնսերվատորիա ընդունվելու համար։ Երաժշտության տեսության և կոմպոզիցիայի դասարանի համար դիմում տված 23 հոգուց ընդունել են միայն չորս հոգու, մեկը՝ Ռոմանոս Մելիքյանին։
Ահա թե ինչ է գրել այդ մասին Ռոմանոսը նույն շրջանի նամակներից մեկում.
Ժողովրդական կոնսերվատորիայում Ռոմանոսը սովորել է Յավորսկու դասարանում։ Նրա աշակերտների աշխատանքը (ազատ շարադրությունը) պարբերաբար ստուգել է Տանեևը։ Այդպիսով Ռոմանոսը հնարավորություն է ստացել շփվելու նշանավոր ռուս կոմպոզիտարի հետ և անմիջականորեն օգտվելու նրա խորհուրդներից[5]։
Այդ տարիներին Ռոմանոս Մելիքլանը զբաղվել է ստեղծագործությամբ։ Նա մեծ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդական երգերի մշակմանը։ Այդ մշակումներից են «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն», «Մանիր, մանիր» և այլն։ Դրանցից մի քանիսը տեղ են գտել նրա ղեկավարած երգչախմբի ծրագրի մեջ և կատարվել են 1906 թվականի դեկտեմբերի 2-ին, Մոսկվալի Ազնվականների ակումբի դահլիճում (այժմյան Միությունների տան Սլունազարդ դահլիճ), աշակերտական երեկույթին[6]։ Խմբի ելույթները մեծ հաջողություն են ունեցել, ինչի շնորհիվ Ռոմանոսն արժանացել է ոսկե ժետոնի։
Այդ խմբերգերից մեզ է հասել «Մանիր, մանիր» երգի մշակումը, որի խոսքերի և մեղեդու հեղինակը Ղազարոս Աղայանն է։ Ռոմանոս Մելիքյանն իր առաջին ազգային երգերը գրել է Վահան Տերյանի խոսքերի հիման վրան, դրանք էին՝ «Աշնան երգ» ռոմանսը և «Սոնետ» մելոդեկլամացիան։ «Աշնան երգ» («Ցրտահար, հողմավար») ռոմանսը լույս է տեսել 1908 թվականին, որը դարձել է կոմպոզիտորի առաջին տպագրված գործը։ «Գեղարվեստ» հանդեսը հրատարակել է այդ՝ հետելալ բացատրությամբ՝ «Մեր նորագույն գրականության մեջ իր անհատական առանձնակի բնավորությամբ և ուրույն եղանակով երիտասարդ բանաստեղծ Վահան Տերյանի Մթնշաղի անուրջների շեդլովրը կազմող «Աշնան տողեր» երգը իր շարադրության նյութ վերցրած՝ առաջին անգամ հրապարակ է գալիս երաժիշտ Ռոմանոս Մելիքյանը»։
Հետագայում Ռոմանոս Մելիքյանն այդ ռոմանսն ընդգրկել է իր «Աշնան տողեր» ժողովածուի մեջ։
Նյութական ծանր վիճակի և անընդհատ կրկնվող հիվանդությունների պատճառով Ռոմանոս Մելիքյանը ստիպված Մոսկվայից հեռացել է Նոր Նախիջևան։ Նամակներից մեկում այդ շրջանը նա անվանել է «իր կյանքի սև օրեր»։
Թիֆլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Նախիջևանից կարճ ժամանակ անց Ռոմանոս Մելիքյանը մեկնել է Թիֆլիս, որտեղ 1908 թվականին նրա և Ազատ Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երաժշտական լիգա կազմակերպությունը, որի նպատակն էր դպրոցների համար ստեղծել գեղարվեստական բարձր արժեքներով, պարզ ու մատչելի մանկական երգեր, կանոնավորել երաժշտության դասավանդումը։ Թիֆլիսում Ռոմանոս Մելիքյանը հանդիպում է ունեցել Կոմիտասի հետ։
«Երաժշտական լիգայի» և Ռոմանոս Մելիքյանի գործունեության բնույթի մասին նույն ընկերության անդամ Միքայել Միրզայանը նշել է՝
«Երաժշտական լիգայի» գործունեության ընթացքում Ռոմանոս Մելիքյանի կողմից հրատարակվել է մի քանի երգ-ռոմանսներ, որոնցից առավել հայտնի են Թումանյանի խոսքերով գրած «Աշունը» և «Վարդը» («Վարդը» Գյոթեի հայտնի բանաստեղծությունն է, որը թարգմանել է Հովհաննես Թումանյանը)։
1911 թվականին «Աշունը» և «Վարդը» հրատարակվել են Պետերբուրգում։ Որոշ ժամանակ անց լույս է տեսել Մելիքյանի «Ուռենի» (խոսք՝ Աթաբեկ Խնկոյան) դուետը և «Անջատում» (խոսք՝ Հովհաննես Թումանյան) ռոմանսը։
1910 թվականի ամռանը Ռոմանոս Մելիքյանը եղել է Հայաստանում, նա շրջել է մի շարք գյուղերում և լսել ժողովրդական երգիչներին և բանասացներին։ Նույն թվականի տարվա վերջին Ռոմանոս Մելիքյանը մեկնել է Պետերբուրգ։
Պետերբուրգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերբուրգ հասնելու պես Ռոմանոս Մելիքյանը ներկայացել է Ալեքսանդր Գլազունովին, ծանոթացրել նրան իր աշխատություններին։ Գլազունովը ջերմությամբ է ընդունել նրան և կոնսերվատորիա մտնելու հանձնարարական տվել։ Հետագայում Գլազունովն օգնել է Ռոմանոսին ստանձնելու հայոց եկեղեցու խմբավարի պաշտոնը, ինչից հետո բարելավվել է նրա ֆինանսական վիճակը։
Ռոմանոս Մելիքյանի աշխատություններին ծանոթացել է նաև կոնսերվատորիայի հայտնի մանկավարժ-տեսաբան պրոֆեսոր Սոլովյովը (ազատ ստեղծագործության դասարան)։ Մելիքյանի ստեղծագործություններում Սոլովլովը գտել է Շոպենի, Չայկովսկու, Մենդելսոնի, Գրիգի ազդեցությունը։
Պետերբուրգում Ռոմանոս Մելիքյանն ապրել է ակտիվ ստեղծագործական կյանքով։ Նա շարունակել է հետաքրքվել հայ երաժշտությամբ, հաճախ է հանդիպել հայ մշակույթի տարբեր գործիչներին, բանավեճել նրանց հետ հայ արվեստի ներկայի ու ապագայի մասին։ Այդ ընթացքում նա ծանոթացել է Ալեքսանդր Սպենդիարյանի հետ՝
«Ա. Ա. Սպենդիարյանի հետ ես ծանոթացա 1912 թվականին, Պետերբուրգում, երբ դեռ կոնսերվատորիայի ուսանող էի, իսկ նա արդեն պսակված էր փառքով։ Նրան ես գտա շատ մտահոգված։ Բաքվից Խաչատուր Աբովյանի հիշատակին կանտատ գրելու պատվեր էր ստացել։ Այս աշխատանքին նա մեծ նշանակություն էր տալիս, և իմ մեջ տեսնելով հարազատ հոգի, հուզմունքով սկսեց ցույց տալ «Աղասու գերեզմանի» («Վերք Հայաստանի» գրքից) պարտիտուրը։ Հետագայում այդ աշխատանքը վերածվեց նվագախմբի ուղեկցությամբ տենորի համար գրված «Հայ զորականի երգ»-ին, որ տպագրվեց 1914 թվականին»։ - Ռոմանոս Մելիքյան
|
Ռոմանոս Մելիքյանը քննադատել է Սպենդարյանի մի քանի գործեր։ Սողոմոնյանին գրած նամակՆերից մեկում Մելիքյանը խիստ բացասական կարծիք է հայտնել Սպենդիարյանի նոր գործի՝ «Ղրիմի էսքիզների» երկրորդ մասի վերաբերյալ։ Մելիքյանը նշել է, որ դա «10 քալլ հետադիմություն է «Երեք արմավենի» ստեղծագործությունից հետո։
Պետերբուրգում ապրելու տարիներին Ռոմանոս Մելիքյանը ունեցել է մի շարք ստեղծագործություններ, որոնցից մի մասը հետագայում լույս են տեսել։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը այդ ժամանակաընթացքում համարվում է «Աշնան տողերը»։
1915-1920 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի հունվարին Ռոմանոս Մելիքյանը վերադարձել է Թիֆլիս։ Այդ ժամանակ Թիֆլիսում ապրող հայ կոմպոզիտորների գլխավոր ուժերը համախմբված են եղել «Հայոց երաժշտական ընկերության» շուրջը, որ կազմավորվել է 1913 թվականին, Սպիրիդոն Մելիքյանի նախաձեռնությամը։ Ընկերությունը մի շարք աշխատանք է կատարել Թիֆլիսում։
Թիֆլիս վերադառնալուց անմիջապես հետո Մելիքյանը կապ է հաստատել ընկերության հետ և սկսել ակտիվորեն մասնակցել նրա աշխատանքներին։ Ընկերության նախաձեռնությամբ 1915 թվականի մարտի 10-ին կազմակերպվել է համերգ, որում ներառված են եղել հայ կամպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգում հնչել են նաև Ռոմանոս Մելիքյանի նոր գործերը՝ «Բալլադը», «Անջատման երգը», «Սուրիկի վիշտը»։ Որոշ ժամանակ անց ընկերության համերգներից մեկում Կարո Հալաբյանի կատարմամբ հնչել է Մելիքյանի «Գարնան երգը»։
Թիֆլիսում Ռոմանոս Մելիքյանը հաճախ է մասնակցել «Հայոց երաժշտական ընկերության» նիստերին։ Այդ նիստերից մեկում նա առաջարկել է քննարկել հետևլալ հարցը. «Ո՞րն է հայ երաժշտությունը և նրա զարգացման ուղին և որո՞նք են լինելու վարչության գործադրելիք աշխատանքները այդ խնդիրների վերաբերյալ»։
Հայոց երաժշտական ընկերության» հրավերով 1916 թվականին Թիֆլիս է մեկնել Ալեքսանդր Սպենդարյանը։ Ռոմանոս Մելիքյանը մասնակցել է Ալեքսանդր Սպենդարյանի սիմֆոնիկ ստեղծագործություններից բաղկացած հեղինակային համերգի կազմակերպմանը։
Թիֆլիսում գտնվելու տարիներին Ռոմանոս Մելիքյանը սերտ կապեր է հաստատել Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Միքայել Մանվելյանի, Օվի Սևումյանի, Աթաբեկ Խնկոյանի և ուրիշների հետ։
Թիֆլիսում ապրելու տարիներին Ռոմանոս Մելիքյանի կյանքում մի անսպասելի փոփոխություն է կատարվել, որը հետագայում փոխել է նրա հոգեկան աշխարհը․ 1916 թվականին Ռոմանոս Մելիքյանը գործուղվել է Վան՝ օգնություն ցույց տալու Արևմտյան Հայաստանում տառապող հայությանը։
Վանը և նրա մերձակա տարածքները նոր էին ազատվել տաճկական բռնակալներից։ Վան հասնելու հաջորդ օրը Ռոմանոսն Աշոտ Աթանասյանի հետ շրջել է քաղաքում և հեռվում նկատել են սևին տվող մի վանք և ուղղվել այդ կողմ։ Այնտեղ նրանց առաջ բացվել է մի ահավոր պատկեր. որն ընդմիշա դրոշմվել է Ռոմանոսի հիշողության մեջ. վանքի դոները կիսաբաց էին, և երբ նրանք ներս նայեցին, կիսախավարում տեսան դիակների կույտ։ Ինչպես հետո իմացան, թուրքերը շրջակա գյուղերի հայ բնակչությանը քշել էին այդտեղ ու մորթել։ Դրա մասին պատմություն է թողել Ռոմանոսի ուղեկից Աշոտ Աթանասյանը։
Վանում Ռոմանոս Մելիքյանը բարեկամացել է շատ վանեցիների հետ և հաճախակի այցելել նրանց, լսել նրանց կյանքի տխուր պատմությունները։ Նրա խնդրանքով մարդիկ պատմել են նաև տարբեր հեքիաթներ, առասպելներ, հավատալիքներ, երգել ժողավորդական երգեր։ Շատ վանեցիներ, մանավանդ ծերունիները, երգել են իրենց իմացած ամեն տեսակ երգերը։ Ռոմանոսն ունկնդրել է և լավագույն երգերը գրի առել։ Նրա համար երգել են ոչ միայն ողբերգական երգերը, այլև սիրային, լիրիկական, օրորոցային երգեր։
Թիֆլիս վերադառնաուց հետո Ռոմանոս Մելիքյանն առանձնացել է և խզել իր կապերը երաժշտական աշխարհի հետ։ Որոշ ժամանակ նա շրջագայել է Հյուսիսային Կովկասի տարբեր քաղաքներում ու ավաններում, այցելել է իր ծննդավայրը Ղզլարը, բայց ոչ մի տեղ երկար չի մնացել։
1919 թվականի հուլիսից Ռոմանոսը նորից ապրել է Թիֆլիսում, որտեղ նա հաճախակի շարունակել է նոր վոկալ գործեր ստեղծելու աշխատանքները։ 1920 թվականի սեպտեմբերի 19-ին առաջին անգամ նա հրապարակորեն ցուցադրել է «Զմրուխտի» շարքի հիմնական երգերը։ Ռոմանոսի ստեղծագործություններից կազմված այդ համերգին մասնակցել են երգչուհի Արուս Բաբալյանը ու երգիչ Զալիպսկին, որպես նվագակցող հանդես է եկել նաև ինքը ինքը՝ Ռոմանոսը։
1920 թվականի նոյեմբերին Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ռոմանոս Մելիքյանը հրաավեր է ստացել Երևանից և մեկնել այնտեղ։ Երևանում նա անմիջապես կապվել է հայ երաժշտության զարգացման գործին։
Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում Է ընդունել, Հայաստանում երաժշտական մշակույթը լայնոեն տարածելու նպատակով, Երևանում հիմնել երաժշտական տուդիա, որը հետագայում պետք է դառնար երաժշտական հաստատություններ ստեղծելու կենտրոն։
Ստուդիայի կազմակերպման աշխատանքները հանձնարարվել է Ռոմանոս Մելիքլանին։
Երևանում Երաժշտական ստուդիայի հիմնադրվելու լուրը շատ արագ արձագանք է գտել բնակչության մեջ։ Առաջին ուսումնական տարում ստուդիան ընդունել է մոտ հարյուր ուսանող։ 1921 թվականի դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Երաժշտական ստուդիայի բացման հանդիսավոր արարողությունը։ «Խորհրդալին Հայաստան» թերթն այդ իրադարձությունը բնորոշեց որպես «մշակութային տոն»։
Ստուդիայի աշխատանքով ոգևորված Ռոմանոս Մելիքյանը 1922 թվականին նամակ է գրել Դ. Սողոմոնյանին ու Ա․ Գաբրիելյանին, հրավիրել նրանց Երևան՝ Երաժշտական ստուդիայում աշխատելու համար։ Հաջորդ տարում ստուդիայի ուսանողների թիվը հասել է 184-ի։ Ստուդիայում բացվել է նաև երգչախումբ՝ Ռոմանոս Մելիքյանի ղեկավարությամբ։
Երաժշտական ստուդիայի հիման վրա 1923 թվականին Երևանում բացվել է հայկական առաջին ազգային կոնսերվատորիան։ Ռոմանոս Մելիքլանը, որպես կոնսերվատորիայի դիրեկտոր, Լուսժողկոմատին է ներկայացրել նոր հաստատության խնդիրների մասին. «Հանրապետության ժողովրդական Կոնսերվատորիան, իրրև համապետական երաժշտական միակ հիմնարկը, պետք է դառնա մեր երկրի երաժշտական կուլտուրալի կենտրոնը։ Հեռու կանգնած հին, ավանդական ռուտինալից՝ ժող. Կոնսերվատորիան իր ներքին կառուցվածքով ու բովանդակությամբ պետք է կարող լինի գործնականապես լուծել երաժշտության բազմակողմանի հարցերը և արձագանքել մեր երկրի անմիջական կարիքներին։
Այսօրվա մեր հոգատարության առարկան է երկրի լայն մասսաներին երաժշտական կուլտուրա պատվաստելը. Մեր կոնսերվատորիայի ուսուցիչը պետք է սիրի նախ մեր ժողովրդին, նրա անմիջական էմոցիաները, նրա ստեղծագործած երգը-երաժշտությունը»։
Կոնսերվատորիայի աշխատանքներն այնքան շատ են եղել, որ Ռոմանոս Մելիքյանը ժամանակ չի ունեցել ստեղծագործելու։ 1924 թվականի հոկտեմբերին նա որոշել է թողնել Կոնսերվստորիալի ղեկավարությունը՝ առողջությունը վերականգնելու և ստեղծագործությամբ զբաղվելու համար։
Երաժշտական ստուդիան և Պետական Կոնսերվատորիան հիմնադրելու գործում Ռոմանոս Մելիքյանի մատուցած ծառայությունը նշվել է Հայաստանի Լուսժողկոմատի հատուկ, Ասքանազ Մռավյանի ստորագրությունը կրող որոշմամբ, որի մեջ առաջարկվել է կոնսերվատորիայում կախել Մելիքյանի նկարը որպես նրա հիմնադրի և առաջին ղեկավարի։
1925 թվականին Ռոմանոս Մելիքյանը մեկնել է Ստեփանակերտ՝ երաժշտական տեխնիկում հիմնելու նպատակով։ Լուրը տարածվելուց հետո սկսվել է դիմումների հեղեղը։ Այդ առիթով նա կոմպոզիտոր Անտոն Մայիլյանին գրել է՝ «Վեց ժամվա ցուցակագրությունը տևել է 300-ից ավելի ցանկացողներ․ ինչքան մեծ պահանջ ունի այսօրվա մարդը գեղեցիկ դաստիարակվելու»։
1926-1927 թվականներին Ռոմանոս Մելիքլանը լայն գործունեությունն է ծավալել Թիֆլիսի Հայարվեստի տանը (Հայարտուն)։ Կարճ ժամանակաընթացքում նրա շնորհիվ Հայարտան երաժշտական բաժինը կազմակերպել է մոտ 40 համերգ, ստեղծել մշտապես գործող 3-4 երգչախում։ Այդ շրջանում Հայարտանը տեղի է ունեցել Կարա-Մուրզայի, Նիկողայոս Տիգրանյանի, վրաց դասական երաժիշտ Զաքարե Պալխաշվիլու ստեղծագործություններին նվիրված միջոցառումներ։
Երևանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականի երկրորդ կեսից Ռոմանոս Մելիքյանը նորից մեկնել է Երևան։ Քաղաքի երաժշտական կյանքը այդ տարիներին սկսել էր վերելք ապրել Ալեքսանդր Սպենդիարյանի, Սպիրիդոն Մելիքյանի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Արշակ Ադամյանի, Միքայել Միրզայանի և ուրիշներ շնորհիվ։ Առանձնապես մեծ նշանակություն է ունեցել 1924 թվականից Երևանում բնակություն հաստատած Ալեքսանդր Սպենդարյանի կատարած աշխատանքը։
Մելիքյանի ու Սպենդիարյանի հարաբերություններն այդ տարիներին դարձել են ավելի մտերիմ։ Մի ժամանակ նրանք նույնիսկ ապրել են միասին, նույն բնակարանում։ Նրանք հաճախ են խորհրդակցել իրենց ստեղծագործական ծրագրերի շուրջ և մտադիր էին միասին օպերա գրել «Քաջ Նազար» հեքիաթի սյուժեով։ Մելիքյանն իր հուշերում պատմել է այդ ժամանակաշրջանի մասին.
։
Սպենդիարյանի մահից հետո Մելիքյանը զգալի աշխատանք է կատարել նրա կիսատ թողած աշխատանքների վրա։ Նա ակտիվորեն մասնակցել է «Ալմաստ» օպերան Օդեսայի և Թիֆլիսի օպերային թատրոններում բեմադրելու աշխատանքներին։
Ռոմանոս Մելիքյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Թամանյանի, Մարտիրոս Սարյանի հետ։
Որպես խորհրդական Մելիքյանը մասնակցել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն կազմավորման աշխատանքներին, եղել է թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը։ Նա եղել է նաև Հայաստանում երաժշտական հրատարակչության ղեկավարներից մեկը։
1920-ական թվականների վերջին Մելիքյանի հասարակական գործունեությունը նոր թափ է ստացել։ Երաժշտական արվեստը ժողավրդի հոծ շերտերում տարածելու գործով Մելիքլանը զբաղվել է Երևան գալու հենց առաջին օրերից։ Մի քանի տարի շարունակ նա մասսայական համերգներ է կազմակերպել Երևանում, Լենինականում, Շիրակում, Փամբակում, Զանգեզուրում, Լոռիում և հանրապետությանի մյուս շրջաններում։ Նա կազմակերպել է բազմաթիվ համերգներ, որոնց մեջ ներգրավել է տարբեր հասակի երիտասարդության՝ հոկտեմբերիկներ, պիոներներ, ուսանողներ, կարմիրբանակայիններ։
Տարիների ընթացքում Ռոմանոս Մելիքլանի կապերն ավելի են ամրապնդվել ժողովրդական ստեղծագործության հետ։ Խորհրդային շրջանում նա շարունակել է աշխատանքներ կատարել հայ ժողովրդական երգեր հավաքելու և ուսումնասիրելու ուղղությամբ, մասնակցել է բանահավաքման մի քանի արշավի, որոնցից վերջինը, տեղի է ունեցել նրա մահվանից մի տարի առաջ՝ 1934 թվականին, Շամշադինի շրջանում։
Կոմպոզիտորը հետաքրքվել է նաև այլ ազգերի ժողովրդական երաժշտությամբ։ Նա մասնակցել է քրդական երաժշտական ֆոլկլորը հավաքելու համար 1931 թվականին կազմակերպված արշավին, նրա արխիվում պահպանվել են գրառումներ, որոնք հիան վրա պարզ է դառնում, որ նա հետաքրքվել է նաև տաճկական ժողովրդական երաժշտության հետ կապված տեսական հարցերով։
1929 և 1930 թվականներին Ռոմանոս Մելիքյանի խմբագրությամբ առաջին անգամ հայերեն լույս են տեսեել «Պիոներական» և «Կարմիրբանակային» մասսայական երգերի ժողովածուները։
Իր երգերի հիմնական մասը կոմպոզիտորը բաժանել է ամփոփել է երկու շարքի՝ «Մանկական երգեր» և «Նոր օրերի երգեր», որոնց վրա մինչև կյանքի վերջին տարիները նա շարունակել է աշխատել։ «Մանկական երգեր» շարքից շատերը դարձել են «մեծահասակների» համար և ընդգրկվել հայ երաժշտական գրականության ոսկե ֆոնդում։
Ռոմանոս Մելիքյանը մահացել է 1935 թվականի մարտի 30-ին, Թիֆլիս քաղաքում, հուղարկավորվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
1954 թվականին նրա ստեղծած ուսումնարանն անվանվել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյոդահյան Գ., Ռոմանոս Մելիքյան։ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1960։
- Թոռջյան Խ., Ռոմանոս Մելիքյան, Երևան, 1960։
- Ռոմանոս Մելիքյան։ Հոդվածներ, նամակներ, հուշեր (կազմ.՝ Ք., Գրիգորյան), Երևան, 1977։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 389—390.
- ↑ 2,0 2,1 2,2 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 Grove Music Online — OUP.
- ↑ Մելիքյանի ծննդյան 90-ամյակի առթիվ)
- ↑ «Ռոմանոս Մելիքյան. Կյանքը և ստեղծագործությունը», Գյոդակյան, Գևորգ Շմավոնի
- ↑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ – ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔԵԱՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմանոս Մելիքյան․ Հոդվածներ, նամակներ, հուշեր, Քնարիկ Գրիգորյան
- Զառ-վառ
- Զմրուխտի. Մեներգներ դաշնամուրի նվագակցությամբ
- Ռոմանոս Մելիքյանի մասին Հայկական հանրագիտարանում Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- Ռոմանոս Մելիքյան Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Ռոմանոս Մելիքյան Արխիվացված 2016-03-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմանոս Մելիքյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 389)։ |
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- 1883 ծնունդներ
- Ղզլար քաղաքում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 1935 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Երևան քաղաքում թաղվածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական անձնակազմ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորներ
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ երգահաններ
- Հայ խմբավարներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ մանկավարժներ